Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
50 նոր հակակարկտային կայան Արմավիրի մարզում
05.02.2014
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը նախօրեին խորհրդարանում հայտարարել է, որ Հայաստանում տեղադրելու են 80 նոր հակակարկտային կայան: Այդ կայաններից 50-ը կտեղադրվեն Արմավիրի մարզում, 18-ը՝ Արարատի, 7-ը՝ Արագածոտնի, 5-ը՝ Լոռու:
Ըստ նախարարի՝ բոլոր կայանները կառավարվելու են միասնական կայանից ու չհամաձայնեցված համազարկեր չեն կատարելու:
Ա. Երիցյանի խոսքով՝ համաձայնեցումը հարկավոր է, որպեսզի ամպրոպային ամպերը վանվեն գյուղատնտեսական հողերից, ապա նաև՝ անվտանգ ամպերին կրակոցներ չարձակվեն՝ դրանք վերածելով ամպրոպայինների: