Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորհրդակցություն` 90 տոկոսից ցածր սեփական եկամուտների հավաքագրում ապահոված համայնքապետերի մասնակցությամբ

05.02.2014

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր խորհրդակցություն անցկացրեց 2013 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ սեփական եկամուտների և հողի հարկի 90 տոկոսից ցածր հավաքագրում ապահոված մարզի 19 համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցությանը ներկա էին մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության, ինչպես նաև տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետերը:

Նշվեց, որ 2013 թվականին Արմավիրի մարզի համայնքների կողմից սեփական եկամուտների պլանավորումը կազմել է 1903729.1 հազար դրամ, 2012 թվականի համեմատությամբ ավել է պլանավորվել 30376.1 հազ. դրամով: Փաստացի հավաքագրումը կազմել է 1927718.8 հազար դրամ, իսկ նախորդ տարվա համեմատությամբ հավաքագրվել է 55033.0 հազար դրամով ավել: Սեփական եկամուտների կատարողականը (5 հարկատեսակների գծով) կազմել է  102,4 տոկոս, 2012 թվականի համեմատությամբ սեփական եկամուտներն աճել են 2,6 տոկոսով: Ընդհանուր առմամբ, հողի հարկի հավաքագրումը կատարվել է 99.7 տոկոսով, գույքահարկի հավաքագրումը` 109.7 տոկոսով:

Մարզպետ Ա. Ղահրամանյանի առաջարկությամբ համայնքապետերը ներկայացրեցին հավաքագրման ցածր կատարողական ապահովելու հիմնական պատճառները՝ մասնավորապես ընդգծելով խոշոր հարկատուների կողմից համայնքի նկատմամբ ունեցած պարտավորությունների ոչ ժամանակին կատարումը, և բանկային համակարգում իրականացված վճարումները տեխնիկական պատճառով բյուջետային տարին ամփոփելուց հետո գանձապետարանին փոխանցումը:

Մարզպետը կոչ արեց համայնքների ղեկավարներին ամսեկան, եռամսյակային, կիսամյակային և տարեկան կտրվածքով ապահովել բյուջեով պլանավորված սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները և հետևողական աշխատանք տանել հատկապես խոշոր հարկատուների կողմից հարկային պարտավորությունները ժամանակին կատարելու ուղղությամբ: <<Ես ակնկալում եմ, որ հնարավորինս սեղմ ժամկետներում դուք կապահովեք սեփական եկամուտների հավաքագրման նախորդ տարվա կատարողականը, և այն ոչ մի կերպ չի անդրադառնա այս տարվա ցուցանիշի վրա>>,- իր ամփոփիչ խոսքում նշեց մարզպետ Ա. Ղահրամանյանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:45:23