Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ա. Ղահրամանյանը հանդիպեց մարզի վերամշակող ընկերությունների պատասխանատուների հետ

06.02.2014

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր հանդիպեց մարզում գործող վերամշակող ընկերությունների պատասխանատուների հետ: Հանդիպմանը ներկա էին Արմավիրի մարզի առևտրաարդյունաբերական պալատի ղեկավարը, մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը, ինչպես նաև Մոսկվայից և Բաշկիրիայից ժամանած հայազգի գործարարներ:

Մարզպետը նախ անդրադարձավ օրեր առաջ Հանրապետության Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Չեխիայի Հանրապետություն կատարած այցի շրջանակում ՀՀ Արմավիրի մարզի և ՉՀ Մորավսկո-Սիլեզսկի երկրամասի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրով գյուղատնտեսության և տեսական բնագավառներում նախատեսվող փոխգործակցության զարգացմանը՝ այդ համատեքստում առանձնացնելով մարզում արտադրվող չրատեսակների և պահածոների արտահանման վերաբերյալ ՉՀ արդյունաբերության և առևտրի նախարարության արտաքին առևտրի դեպարտամենտի ղեկավարի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը:

Ա. Ղահրամանյանը նշեց նաև, որ առաջիկայում նախատեսվում է համագործակցություն սկսել ՌԴ Մոսկվայի երկրամասի հետ: Մարզպետի խոսքով՝ մոտ ժամանակներս Մոսկվայում տեղի է ունենալու հայկական արտադրատեսակների համտես-ցուցադրություն, որին կմասնակցեն նաև մարզում գյուղմթերքի վերամշակմամբ զբաղվող ընկերությունները՝ հնարավորություն ունենալով ներկայացնելու իրենց արտադրանքը ռուս գնորդին, և ընդլայնելու իրացման շուկան:

Հանդիման ավարտի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի առաջարկությամբ որոշվեց ստեղծել հանձնախումբ՝ մարզում գյուղմթերքի արտադրության տարբեր ճյուղերի ներկայացուցիչների մասնկացությամբ՝ նախատեսվող գործընթացներին առավել համակարգված և արդյունավետ լուծում տալու նպատակով:

Մարզում գործարար կապերը ընդլայնելու և զարգացնելու նպատակով եղան նաև այլ առաջարկներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:45:23