Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվեցին մարզում տեղադրվող 50 նոր հակակարկտային կայանքներին վերաբերող հարցեր

12.02.2014

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի մոտ այսօր հրավիրված խորհրդակցությանը քննարկվեցին մարզի տարածքում 50 նոր հակակարկտային կայանքների տեղադրման համար անհրաժեշտ հողհատկացումների իրականացմանը և դրանց կառավարմանը վերաբերող հարցեր: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետի տեղակալ Դավիթ Սամսոնյանը, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության պետը, մարզպետարանի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ, համայնքապետեր և ոլորտի պատասխանատուներ:

Մարզպետ Ա. Ղահրամանյանը նշեց, որ հակակարկտային նոր կայանքների ձեռքբերման և գործողների նորոգման նպատակով կառավարության 2013 թվականի հունիս 6-ի համապատասխան որոշմամբ 350 մլն դրամ էր հատկացվել, որից 50 մլն դրամն ուղղվել է Արտակարգ իրավիճակների նախարարության համակարգում գտնվող մարզային կառավարման կենտրոնների արդիականացմանը, իսկ մնացածը` նոր կայանքների ձեռք բերմանը: Ա. Ղահրամանյանի խոսքով՝ տեղադրվող 50 նոր կայանքները կլրացնեն Արմավիրի մարզի առաջին պաշտպանական գոտու թույլ օղակները և կստեղծվի երկրորդ պաշտպանական գոտի՝ մարզում նվազագույնի հասցնելով կարկտահարության վտանգը:

Մարզպետը հայտնեց, որ այսուհետ մարզում գտնվող բոլոր հակակարկտային կայանքները կառավարվելու են միասնական կայանից և կատարելու են միայն համաձայնեցված համազարկեր: Միաժամանակ նշվեց, որ այլ կազմակերպությունների կողմից տեղարված կայանքները համապատասխանեցվելու են Հայաստանում գործող և կիրառվող մթնոլորտային միասնական համակարգին՝ «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատանքային սկզբունքներին համապատասխան:

Համայնքապետերն էլ, արձագանքելով մարզպետ Ա. Ղահրամանյանի կոչին,  պատրաստակամություն հայտնեցին սեղմ ժամկետներում իրականացնելու կայանքների տեղադրման համար նախատեսվող հողհատկացումները և հոգալու դրանց շահագործման ծախսերը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:45:23