Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ամփոփվեց <<Ընթերցման օլիմպիադա 2014>>-ի մարզային փուլը

27.02.2014

Այսօր ՀՀ Արմավիրի մարզպետարանում ամփոփվեց <<Ընթերցման օլիմպիադա 2014>>-ի մարզային փուլը, որին մասնակցում էր դպրոցական փուլում 1-ին և 2-րդ տեղ գրաված 34 աշակերտ:

Օլիմպիադայի մարզային փուլը ներկայացնող հանձնաժողովը, ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանի նախագահությամբ, հետևեց աշակերտների կողմից ընտրված հեղինակների ստեղծագործությունների հակիրճ ընթերցանությանը:

Այնուհետև գնահատող հանձնաժողովի առավելագույն գնահատականին արժանացած աշակերտները լրացուցիչ ընթերցեցին նաև նույն ծավալի հատված՝ արդեն հանձնաժողովի կողմից ընտրված գեղարվեստական գրքերից, որի արդյունքում էլ որոշվեցին հաղթողները:

«Ընթերցման օլիմպիադա 2014»-ի մարզային փուլում 1-ին, 2-րդ և 3-րդ պատվավոր տեղերը գրավեցին և Հանրապետական փուլ անցնելու իրավունք ստացան Վաղարշապատի Խ. Աբովյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցի աշակերտ Աշոտ Առաքելյանը, Գ. Նժդեհի անվան թիվ 8 հիմնական դպրոցի աշակերտուհի Հասմիկ Հովհաննիսյանը և Ծիածանի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Սեդա Հովակիմյանը:

Շնորհավորելով հաղթողներին և շնորհակալություն հայտնելով բոլոր մասնակիցներին՝ մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետը մաղթեց, որ չդադարեն ընթերցել ու համալրել իրենց գիտելիքների պաշարը: <<Գիտելիքն այն ուժն է, որը օգնելու է ձեզ առավել վստահ քայլերով մուտք գործել մեծ կյանք և, ինչու չէ, պատվով հաղթահարել բոլոր փորձությունները>>,- իր խոսքում ընդգծեց Գ. Սայադյանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:45:23