Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզում էր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը

01.03.2014

Մարտի 1-ին Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի անդամների, Արմավիրի մարզպետի եւ այլ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ Արմավիրի մարզում էր: Աժ նախագահի առաջին կանգառը Արշալույս համայնքն էր:

Հովիկ Աբրահամյանը հանդիպեց խաղողի այգիներում աշխատող գյուղացիների հետ: Նա համայնքի բնակիչներին շնորհավորեց գարնան առաջին օրվա կապակցությամբ, ջերմ եւ անկեղծ զրուցեց նրանց հետ եւ հետաքրքրվեց, թե արդյոք այն աջակցությունը, որ տրվել է գյուղացիներին անցյալ տարվա կարկտահարությունից հետո, որոշակիորեն մեղմեց նրանց հոգսը: Գյուղացիները խորհրդարանի ղեկավարին հավաստիացրին, որ նվազեցրել են ջրի վարձը, հողահարկը, եղել է նաեւ դրամական աջակացություն, որը որոշակիորեն լուծել է իրենց խնդիրները: Այդուհանդերձ, գյուղացիները Հովիկ Աբրահամյանին խնդրեցին, որ այս տարի եւս ջրի համար տրվող վարձը հնարավորության դեպքում նվազեցվի:

Աբրահամյանը հետաքրքրվեց նաեւ, թե արդյոք խաղողի մթերման հետ կապված կան խնդիրներ, սակայն գյուղացիները հավաստիացրին, որ կնքել են պայմանագրեր, եւ մթերման խնդիր չկա: Արշալույս համայնքում գյուղացիներին հուզող խնդիրներից «սպիտակ ցեցեր» վնասատուներն են , որոնք,ըստ գյուղացիների,լուրջ վնաս են հասցնում բերքին եւ վարակի աղբյուր են:

Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը նշեց, որ միջոցներ կձեռնարկեն մեղմելու ցեցերի հասցրած վնասը: Աժ նախագահը խոստացավ, որ բոլոր խնդիրները ուսումնասիրելու են եւ փորձելու են լուծումներ տալ:

Հաջորդ կանգառը Գեղակերտ համայնքն էր: Այստեղ եւս գյուղացիները Հովիկ Աբրահամյանի հետ ունեցան ջերմ եւ անկեղծ զրույց՝ ներկայացնելով բնակավայրի հիմնախնդիրները: Գյուղացիների խոսքով՝ գյուղը ունի ջրի, գազի, ճանապարհների խնդիրներ: Հովիկ Աբրահամյանը խոստացավ,որ առաջիկայում նրանց խնդիրները կուսումնասիրվեն կքննարկվեն եւ կփորձեն տալ լուծումներ: Բնակիչները նշեցին, որ համայնքը տրակտոր չունի:ԱԺ նախագահը խոստացավ օգնել, որպեսզի խնդիրը ստանա շուտափույթ լուծում:

Գեղակերտի գյուղապետը Հովիկ Աբրահամյանին խնդրեց օգնել վերականգնելու թամանյանական ճարտարապետությամբ մշակույթի տան տանիքը: Խորհրդաարանի ղեկավարը խոստացավ այս հարցում եւս ցուցաբերել աջակցություն:

Արմավիրի Արագած համայնքում էլ Հովիկ Աբրահամյանը ծանոթացավ ջերմոցային տնտեսությունների աշխատանքներին: Համայնքը ունի մոտ 150 հա ջերմոց, որտեղ հիմնականում թարխունի, կարտոֆիլի, կաղամբի դաշտեր են: Գյուղմթերքը հիմնականում արտահանում են Ռուսաստան եւ Վրաստան: Ազգային ժողովի նախագահը այստեղ եւս ծանոթացավ գյուղի խնդիրներին, խոսեց բնակիչների հետ: Արագած համայնքում գյուղացիների հետ միասին համտեսելով նրանց աճեցրած բերքից՝ Հովիկ Աբրահամյանը բոլորի ընտանիքներին լիություն մաղթեց, եւ նշեց, որ իշխանությունները մշտապես լինելու են գյուղացու կողքին, փորձելու են թեթեւացնել նրանց հոգսը:

Արագած համայնքում ամփոփելով աշխատանքային այցը Արմավիրի մարզ ՝ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ գարնան առաջին օրը այցելելով Արարատյան դաշտավայր, իրենց նպատակն է տեղում ծանոթանալ գյուղացիների խնդիրներին եւ փորձել աջակցել նրանց: Աժ նախագահը հավաստիացրեց, որ բարձրացրած խնդիրների շուրջ քննարկում կկազմակերպվի: Հաջորդ շաբաթ խորհրդարանում կհրավիրեն գարնանային նախապատրաստական աշխատանքներին վերաբերող լսումներ,որոնց կմասնակցեն նաեւ կառավարության եւ այդ հացերով զբաղվող մարմինների ներկայացուցիչները: Ըստ Աժ նախագահի՝ գյուղի հիմնախդիրները եւ գյուղացիներին աջակցության հարցը ՀՀ Նախագահի ուշադրության կենտրոնում են:

Աղբյուրը՝ parliament.am

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:45:23