Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեկնարկել է դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլը

06.03.2014

ՀՀ Արմավիրի մարզպետի 2014 թվականի հունվարի 30-ի որոշմամբ 2014 թվականի փետրվարի 10-21-ը Արմավիրի թիվ 6 հիմնական, Վաղարշապատի թիվ 1 հիմնական, Մյասնիկյանի միջնակարգ դպրոցներում անցկացվեց դպրոցականների 2013-14 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադաների տարածքային փուլը:

Այս փուլում թվով 16 առարկաներից իրենց գիտելիքներն են փորձել 2013 թվականի դեկտեմբեր ամսին տեղի ունեցած օլիմպիադայի դպրոցական փուլում հաղթող ճանաչված աշակերտները: Տարածքային փուլը հաղթահարած 120 դպրոցների աշակերտները մարզային հանձնաժողովի կողմից հնարավորություն են ստացել մասնակցելու ս/թ փետրվարի 22-ից մարտի 11-ը անցկացվող դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլին:

Կրթության և գիտության նախարարության կողմից սահմանած կարգի համաձայն միայն մաթեմատիկա և ֆիզիկա առարկաների վերաբերյալ առաջադրանքները աշակերտները կատարում են օնլայն տարբերակով, և մասնակիցների անվանացանկը ներկայացվում է օլիմպիադայի հանրապետական հանձնաժողովի կողմից:

Մաթեմատիկա առարկայից անցկացվող օլիմպիադային մասնակցել է 5-12-րդ դասարանների 1354 աշակերտ, ֆիզիկայից`464, իսկ մնացած 14 առարկաներից՝ 9-12-րդ դասարանների ընդհանուր թվով 559 աշակերտ:

Դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային հանձնաժողովի տվյալներով՝ այս փուլում Արմավիրի տարածաշրջանից մասնակցում է 265 աշակերտ, Վաղարշապատի տարածաշրջանից՝ 261, Բաղրամյանի տարածաշրջանից՝ 33:

Մարզային փուլում արդեն ամփոփվել են մաթեմատիկա, ֆիզիկա, հայոց լեզու, հայոց եկեղեցու պատմություն, հայոց պատմություն, քիմիա, աշխարհագրություն, օտար լեզու, ինֆորմատիկա,կենսաբանություն առարկաների արդյունքները: Հանձնաժողովի տվյալներով յուրաքանչյուր առարկայից 8 աշակերտ երաշխավորվել է մասնակցելու դպրոցականների 2013-14 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին:

Մինչև մարտի 11-ը մարզային հանձնաժողովը կամփոփի նաև մնացած առարկաներից գրանցված արդյունքները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:45:23