Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի շնորհավորական ուղերձը Կանանց տոնի առթիվ

07.03.2014

Հարգարժան տիկնայք` սիրելի մայրեր, քույրեր և դուստրեր,

Սիրով ու ջերմությամբ շնորհավորում եմ բոլորիդ Կանանց միջազգային օրվա՝ գարնանային այս հիասքանչ տոնի առթիվ:

Մարտի 8-ից սկիզբ առնող Կանանց մեկամսյակը թող կրկնապատկի ձեր ուժն ու գեղեցկությունը, ձեր օրերը լցնի անսահման սիրով ու ջերմությամբ, որպեսզի դուք առավել նվիրումով շարունակեք իրականացնել վեհ ու ազգապահպան ձեր առաքելությունը՝ ի շահ հայ օջախների ամրության և մեր հայրենիքի շենացման:

Հարգելիներս, ապրեք առողջ և շարունակեք ձեզ բնորոշ իմաստնությամբ բոլոր ապարեզներում ամրապնդել ու ընդլայնել բարու և լույսի տիրույթները:

Սիրելի կանայք,

Կրկին ու կրկին շնորհավորելով Մարտի 8-ի առթիվ` մաղթում եմ ձեզ ամենայն բարիք: Թող ձեր ընտանիքներում և ձեր սրտերում միշտ իշխեն սերն ու ներդաշնակությունը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:45:23