Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզում հաջողությամբ ընթանում են 2014թ. գյուղատնտեսության աջակցության ծրագրերը

12.03.2014

Գյուղատնտեսական աշխատանքների իրականացման գործում հողօգտագործողներին աջակցելու նպատակով շուրջ երեք տարի է, ինչ իրականացվում են սերմնաբուծության և սերմարտադրության, ինչպես նաև դիզելային վառելանյութի և ազոտական պարարտանյութի մատչելի գներով ձեռքբերման պետական աջակցության ծրագրերը:

Այս տարի Արմավիրի մարզի գյուղացիական տնտեսություններին, մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչություն նախապես ներկայացված հայտերի հիման վրա, պետության սուբսիդավորմամբ որպես աջակցություն հատկացվելու է 7000 տոննա ազոտական պարարտանյութ, 300 տոննա ֆոսֆորական պարարտանյութ և 200 տոննա կալիումական պարարտանյութ:
Ազոտական մեկ պարկ պարարտանյութի համար հողօգտագործողը վճարում է 6000, ֆոսֆորականի և կալիումականի համար` 7000 դրամ:

Մարտի 12-ի դրությամբ մարզ է ներկրվել և գյուղացիական տնտեսություններին է բաշխվել 2078 տոննա պարարտանյութ՝ շուկայականից 30-50% ցածր գնով:

Մարզի հողօգտագործողների կողմից հայտ է ներկայացրել նաև 2000000 լիտր դիզելային վառելանյութի ձեռք բերման համար, որն ամբողջությամբ բավարարվել է: Նշված չափաքանակից 60000 լիտրն արդեն բաշխվել է հողօգտագործողներին՝ 1 լիտրը 350 դրամով, որը շուկայական գնից ցածր է 30%-ով:

Ամողջությամբ բավարարվել է նաև 18 տոննա գարու, 6,5 տոննա առվույտի և 0,6 տոննա եգիպտացորենի սերմացուների պահանջարկը: Դարձյալ շուկայականից անհամեմատ ցածր գնով գյուղացիական տնտեսությունները վճարել և ստացել են 12730 կիլոգրամ գարու և 5580 կիլոգրամ  առվույտի սերմացու:

Ոլորտի պատասխանատուների ամենօրյա հսկողության ներքո Արմավիրի մարզում հաջողությամբ շարունակում է ընթանալ սերմացուի, պարարտանյութի և դիզելային վառելանյութի ներկրման և բաշխման գործընթացը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:45:23