Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կանանց մեկամսյակի կապակցությամբ իրականացվող «բաց դռների» օրերին Արմավիրի մարզում բուժօգնություն է ցուցաբերվել 456 կնոջ
18.03.2014
Առողջապահության նախարարի հրամանով Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ ողջ հանրապետությունում իրականացվող կանանց առողջության պահպանման մեկամսյակի շրջանակում մարտի 10-14-ը Արմավիրի մարզում կազմակերպված «բաց դռների» օրերի ընթացքում բուժօգնություն (խորհրդատվություն, հետազոտություններ և բուժում) է ցուցաբերվել 456 կնոջ, որից 321-ը` նեղ մասնագիտական, 115-ը` մանկաբարձա-գինեկոլոգիական։
Երևան է ուղեգրվել 62 կին, որից 20-ը` ակնաբուժական վիրահատությունների, 22-ը՝ մանկաբարձա-գինեկոլոգիական բուժօգնության, 8-ը` դժվարամատչելի հետազոտությունների և 12-ը` մասնագիտացված բուժօգնության համար: