Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն ընդունեց Հայաստանում ԵՄ կենտրոնի ղեկավարին

03.04.2014

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունեց Հայաստանում ԵՄ կենտրոնի ղեկավար Էհտել Հելլիստեին: Հանդիպմանը ներկա էր նաև մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը:

Էհտել Հելլիստեն մարզպետ Աշոտ Ղահրամանյանին ներկայացրեց իր ղեկավարած կենտրոնի գործունեության հիմնական ուղղվածությունը՝ մասնավորապես նշելով, որ ԵՄ կենտրոնի առաջնային նպատակն է խթանել Հայաստանում ԵՄ համագործակցության զարգացումը և բարձրացնել ԵՄ-Հայաստան հարաբերությունների շուրջ հանրության իրազեկվածությունը:

ԵՄ կենտրոնի ղեկավարը ներկայացրեց նաև կրթական հաստատությունների հետ իրականացվող ծրագրերը, որոնք հիմնականում ուղղված են աշակետների և ուսանողների շրջանում Եվրոպական միության, արժեքների և քաղաքականության մասին տեղեկատվության տարածմանը՝ այդ համատեքստում առանձնացնելով Վաղարշապատի թիվ 5 ավագ դպրոցի հետ համագործոկցության գովելի փորձը:

Մեջբերելով Հանրապետության Նախագահի խոսքը` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշեց. <<Մեզ հոգեհարազատ են եվրոպական արժեքները, և հավելեց՝ հանուն մեր ժողովրդի, մեր երեխաների լուսավոր ապագայի մենք պատրաստ ենք դրանք ողջամտորեն ընդունելու, ինչպես նաև համագործակցելու մեր հասարակության շահերից բխող ծրագրերի շուրջ>>:

Ապա մարզպետը տեղեկություն ներկայացրեց մարզում գործող կրթական հաստատությունների, արտադրական ընկերությունների, մարզի հիմնական առանձնահատկությունների և բնակչության զբաղվածության վերաբերյալ:

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ ունեցած հանդիպման ավարտից հետո ԵՄ կենտրոնի ղեկավարը հանդիպեց մարզային ԶԼՄ-ների և ՀԿ-ների ներկայացուցիչներին՝ ծանոթանալով վերջիններիս գործունեությանը և ներկայացնելով համագործակցության հնարավորությունները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:45:23