Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ Արմավիրի վետերանների տարածքային կազմակերպության 12-րդ կոնֆերանսը

11.04.2014

Այսօր տեղի ունեցավ ՀՀ վետերանների միավորման Արմավիրի վետերանների տարածքային կազմակերպության 12-րդ կոնֆերանսը` մասնակցությամբ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի, փոխմարզպետներ Լարիսա Մուրադյանի, Մովսես Քարտաշյանի, Վետերանների միավորման խորհրդի նախագահի տեղակալ Միխայիլ Ստեփանյանի, ՀՀ Արմավիրի Վետերանների միության նախագահ Յուրի Ալավերդյանի և միության անդամների:
Կոնֆերանսը կազմակերպվում է երկու տարին մեկ անգամ, որի նպատակն է ընտրել պատգամավորներ` մայիս ամսին կայանալիք հանրապետական 11-րդ համագումարին մասնակցելու համար:

Խորհրդի վերջին երկու տարվա գործունեության վերաբերյալ զեկուցմամբ հանդես եկավ Յու. Ալավերդյանը, որին հաջորդեց վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունը`նախագահ Մարատ Հովհաննիսյանի ներկայացմամբ: Քննարկումից հետո, ընդունված կարգի համաձայն, Արմավիրի վետերանների միավորման խորհրդի նախագահի համար առաջադրված թեկնածուներից վերընտրվեց Յուրի Ալավերդյանը:

Այնուհետև ընտրվեց վերստուգիչ հանձնաժողովի կազմը, ինչպես նաև Վետերանների միավորման պատերազմի, զինված ուժերի և աշխատանքի վետերաններից երկուական անձ` մինչև համագումարը կայանալիք նիստին մասնակցելու համար:

Ամփոփելով կոնֆերանսը`մարզպետ Ա. Ղահրամանյանը մասնավորապես նշեց. <<Հարգելի վետերաններ, իմ ցանկությունն է, որ հաջորդ խորհրդակցությանը ձեր շարքերը չնվազեն և շարունակեք աշխատել նույն եռանդով ու նվիրվածությամբ: Դուք շատ ավելիին եք արժանի, սակայն մեր հնարավորությունները սահմանափակ են, և անգամ այդ պայմաններում մեր կառավարությունը անում է հնարավորը` ձեր կյանքն ավելի լավը դարձնելու համար...>>:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:45:23