Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տանձուտ եւ Արմավիր համայնքները Սեւանա լճի ջրից չեն օգտվել եւ չեն օգտվում. տարածվել է ապատեղեկատվություն
11.04.2014
Արմավիրի մարզի Տանձուտ եւ Արմավիր համայնքները երբեք Սեւանի լճից ոռոգման նպատակով բաց թողնվող ջրից չեն օգտվել եւ չեն օգտվում, քանի որ նշված համայնքներում ոռոգումը կազմակերպվում է այլ համակարգերի միջոցով, հետեւաբար այս համայնքերին Սեւանա լճից սնվող համայնքների թվում «ներառելը» պարզ ապատեղեկատվություն է:
Սա առաջին դեպքը չէ, երբ հղում է կատարվում մարզի բնակիչներին եւ համայնքապետերին՝ ամեն կերպ փորձելով տպավորություն ստեղծել, թե կառավարության նախաձեռնությունն իրականում ուղղված է ոչ թե գյուղացիական տնտեսություններին ոռոգման ջրով ապահվելուն, այլ «քողարկված» ուրիշ նպատակներ է հետապնդում: Ափսոսանքով արձանագրում ենք, որ նման հրապարկումները բնակչությանն ակնհայտ մոլորեցնելու նպատակ ունեն եւ ստեղծում են «հավաստի տեղեկատվության» իմիտացիա: