Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արմավիրում կմաքրվեն հուշարձանները և նրանց հարող տարածքները
18.04.2014
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ապրիլի 18-ը հռչակվել է հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային օր, որի շրջանակներում Արմավիրի մարզի և գյուղական, և քաղաքային համայնքներում այսօր կիրականացվեն պատմամշակութային հուշարձանների մաքրման և բարեկարգման աշխատանքներ: Իրականացվող աշխատանքներին ակտիվ մասնակցություն կունենան համայնքապետարանները և դպրոցները: Միջոցառման ընթացքում կմաքրվեն և կբարեկարգվեն մարզի վարչական տարածքում տեղաբաշխված 186 հուշարձանները և նրանց հարող տարածքները: