Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անհարիր է գյուղացուց պետությունը վատաբանելու խոսք կորզել, եւ տպավորություն ստեղծել, թե դրանով նրա հոգսը կթեթեւանա

23.04.2014

Օրեր առաջ եւս անդրադարձել էինք այն փաստին, որ ԶԼՄ-ների կողմից հղում է կատարվում մարզի բնակիչներին եւ համայնքապետերին՝ ամեն կերպ փորձելով տպավորություն ստեղծել, թե երկրի իշխանությունները չեն մտածում գյուղացու, ինչպես նաեւ համայնքային խնդիրների մասին, եւ հարցով միակ <<մտահոգը>> ԶԼՄ-ների ներկայացուցիչներն են, որոնք համայնքներում առկա խնդիրների մասին բարձրաձայնելով՝ փորձում են դրանց <<լուծում տալ>>:

Իրականում, առաջնահերթության կարգով, այդ խնդիրների լուծմանն ուղղված բազմաթիվ պետական ծրագրեր են կյանքի կոչվում, որոնց մասին նույն ոգևորությամբ չի խոսվում եւ չի բարձրաձայնվում ԶԼՄ-ներով:

Ինչեւէ, Արմավիրի մարզի համայնքներում չեն դադարում պետական, առանձին դեպքերում նաեւ մասնավոր հատվածի ներդրումների արդյունքում իրականացվող ծրագրերը, որոնք ուղղված են մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը եւ բնակչության կենասմակարդակի բարելավմանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:45:23