Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը եռօրյա աշխատանքային այցով կմեկնի Դանիայի Թագավորություն
23.04.2014
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով ապրիլի 24-27-ը կմեկնի Դանիայի Թագավորություն` Օդերի համայնքի Գյուլլինգ ավանում կայանալիք Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ հիշատակի միջոցառմանը և հայ ազգի մեծագույն բարեկամ Կարեն Եփփեի հիշատակին նվիրված խաչքարի բացման արարողությանը մասնակցելու համար:
Այցի շրջանակում Ա. Ղահրամանյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ կունենա տեղի իշխանությունների և արտադրական ձեռնակությունների պատասխանատուների հետ՝ միջհամայնքային համագործակցության հարցեր քննարկելու նպատակով: