Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը եռօրյա աշխատանքային այցով կմեկնի Դանիայի Թագավորություն

23.04.2014

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով ապրիլի 24-27-ը  կմեկնի Դանիայի Թագավորություն` Օդերի համայնքի Գյուլլինգ ավանում կայանալիք Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ հիշատակի միջոցառմանը և հայ ազգի մեծագույն բարեկամ Կարեն Եփփեի հիշատակին նվիրված խաչքարի բացման արարողությանը մասնակցելու համար:

Այցի շրջանակում Ա. Ղահրամանյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ կունենա տեղի իշխանությունների և արտադրական ձեռնակությունների պատասխանատուների հետ՝ միջհամայնքային համագործակցության հարցեր քննարկելու նպատակով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:45:23