Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հարգանքի տուրք մատուցվեց Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին
24.04.2014
Այսօր Արմավիրի մարզային իշխանությունները, քաղաքական, հասարակական կազմակերպությունների, կրթական հաստատությունների ներկայացուցիչները ծաղիկներ եւ ծաղկեպսակներ դրեցին մարզկենտրոն Արմավիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին և խնկարկեցին 1,5 միլիոն նահատակների հիշատակը:
Հուշակոթողի մոտ Արմավիրի հոգևոր թեմը կատարեց հոգեհանգստի կարգ և աղոթք հնչեցվեց առ Աստված` Եղեռնի անմեղ զոհերի հոգիների հանգստության համար:
Ապրիլի 24-ին հիշատակի և ոգեկոչման արարողություններ են տեղի ունեցել նաեւ մարզի մյուս երկու քաղաքային եւ մեծ թվով գյուղական համայնքներում: