Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզային հանձնաժողովն ամփոփել է ցրտահարության հասցրած վնասը գնահատող ակտերը
25.04.2014
ՀՀ Արմավիրի մարզպետի համապատասխան որոշմամբ ստեղծված "Արմավիրի մարզում արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանձնաժողը" մարտի 31-ից ապրիլի 2-ը գրանցված ցրտահարության հետևանքով հիմնականում տուժած մարզի 83 համայնքում ստեղծված հանձնաժողովներից ստացել և ամփոփել է ցրտահարության հասցրած վնասը գնահատող ակտերը.
Ցրտահարության արդյունքում Արմավիրի մարզի վարչական տարածքում վնասվել է 3962.078 հա հողատարածք, այդ թվում՝ 3188.03 հա ծիրանի, 238.508 հա դեղձի, 452.93 հա սալորի և 82.61 հա կեռասի այգի: Ընդհանուր հաշվով վնաս է կրել 6679 գյուղացիական տնտեսություն:
Առաջիկա օրերին Արմավիրի մարզպետարանի պաշտոնական կայքում կհրապարակվեն նաև ցրտահարության հետևանքով տուժած գյուղացիական տնտեսությունների հողի հարկի վճարումների և մինչև 50 տոկոս ոռոգման ջրի վարձի հաշվարկված գումարները փոխհատուցելու նպատակով օժանդակություն ստացող բոլոր շահառուների ցուցակները՝ ըստ համայնքների: