Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզային հանձնաժողովն ամփոփել է ցրտահարության հասցրած վնասը գնահատող ակտերը

25.04.2014

ՀՀ Արմավիրի մարզպետի համապատասխան որոշմամբ ստեղծված "Արմավիրի մարզում արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանձնաժողը" մարտի 31-ից ապրիլի 2-ը գրանցված ցրտահարության հետևանքով հիմնականում տուժած մարզի 83 համայնքում ստեղծված հանձնաժողովներից ստացել և ամփոփել է ցրտահարության հասցրած վնասը գնահատող ակտերը.

Ցրտահարության արդյունքում Արմավիրի մարզի վարչական տարածքում վնասվել է 3962.078 հա հողատարածք, այդ թվում՝ 3188.03 հա ծիրանի, 238.508 հա դեղձի, 452.93 հա սալորի և 82.61 հա կեռասի այգի: Ընդհանուր հաշվով վնաս է կրել 6679 գյուղացիական տնտեսություն:

Տեղեկանք` 2014թ. մարտի 31-ից ապրիլի 2-ը ՀՀ Արմավիրի մարզի վարչական տարածքում ցրտահարության հետևանքով գյուղացիական տնտեսություններին պատճառված վնասների վերաբերյալ

Առաջիկա օրերին Արմավիրի մարզպետարանի պաշտոնական կայքում կհրապարակվեն նաև ցրտահարության հետևանքով տուժած գյուղացիական տնտեսությունների հողի հարկի վճարումների և մինչև 50 տոկոս ոռոգման ջրի վարձի հաշվարկված գումարները փոխհատուցելու նպատակով օժանդակություն ստացող բոլոր շահառուների ցուցակները՝ ըստ համայնքների:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:45:23