Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղեկատվություն` Դանիայի Թագավորությունան Օդերի համայնքի Գյուլլինգ ավան մարզպետ Աշոտ Ղահրամանյանի գլխավորած պատվիրակության այցի վերաբերյալ

05.05.2014

 ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի գլխավորած պատվիրակությունը Դանիայի թագավորությունում Հայաստանի դեսպանատան հրավերով 2014 թվականի ապրիլի 24-ից 27-ը գտնվել է Դանիայի Թագավորության Օդերի համայնքի Գյուլլինգ ավանում` Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ կայանալիք հիշատակի միջոցառմանը և հայ ազգի մեծագույն բարեկամ Կարեն Եփփեի հիշատակին նվիրված խաչքարի բացման արարողությանը մասնակցելու համար:

Դանիայի Թագավորություն կատարած այցի ըթացքում Ա. Ղահրամանյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև տեղի իշխանությունների և արտադրական ձեռնակությունների պատասխանատուների հետ՝ միջհամայնքային համագործակցության հարցեր քննարկելու նպատակով:

Պատվիրակությունը մասնավորապես հանդիպում է ունեցել <<Տոմատեր>> ջերմոցային տնտեսության ղեկավարության հետ, տեղի է ունեցել փորձի փոխանակում, ձեռք է բերվել պայմանավորվածություն հետագայում ակտիվ փոխհամագործակցություն հաստատելու վերաբերյալ:

Իսկ <<Ալլեր Աքուա>> ձկնակերի արտադրությամբ զբաղվող ընկերություն կատարած այցի ժամանակ Արմավիրի մարզի առավել խոշոր ձկնարդյունաբերողների և նշված ընկերության միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել պայմանագրային հարաբերություններ հաստատելու ուղղությամբ, և այդ նպատակով արդեն իսկ տարվում են համապատասխան բանակցություններ:

Այցի շրջանակներում հանդիպում է տեղի ունեցել Օդերի քաղաքապետի հետ, որի աշխատակազմի աշխատանքային գործունեությանը փորձի փոխանակման կարգով ծանոթանալուց հետո բանակցություններ են տարվել երկու սուբյեկտների միջև համապատասխան տնտեսական և մշակութային համագործակցության կապեր հաստատելու ուղղությամբ, փոխանակվել են համաձայնագրի հուշագրերի նախագծեր, որոնք վերջնական քննարկումներից և յուրաքանչյուր սուբյեկտի օրենսդրությանը համապատասխան պետական մարմինների հետ համաձայնեցնելուց հետո սահմանված կարգով կվավերացվեն մինչև 2014 թվականի հոկտեմբեր ամսվա ավարտը:

Մարզպետի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև Օդերի համայնքի Գյուլլինգ ավան, որտեղ Օդերի քաղաքապետի հետ մասնակցել է Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը, Գյուլլինգի եկեղեցում տեղի ունեցած հոգեհանգստյան արարողությանը և հայ ժողովրդի մեծ բարեկամ Կարեն Յեփփեի հուշաքարի մոտ մարզպետ Ա. Ղահրամանյանի կողմից նվիրաբերված խաչքարի բացմանը:

Այցի շրջանակներում կազմակերպվել են նաև այցելություններ Օդերի անասնաբուծական ֆերմա և Յուլանդի ձկնաբուծական ընկերություն, ինչպես նաև <<Պռո-Վուդ>> կահույքի արտադրությամբ զբաղվող ընկերություն:

Պատվիրակության այցն ավարտվել է Գյուլլինգի դպրոցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:58:53