Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկվել են ոռոգման շրջանին վերաբերող հարցեր
06.05.2014
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի մոտ օրերս տեղի է ունեցել խորհրդակցություն` Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանի, Տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Ադիբեկ Ղազարյանի, մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի, մի շարք ջրօգտագործողների ընկերությունների տնօրենների մասնակցությամբ: Խորհրդակցությանը քննարկվել են սակավաջուր տարում ոռոգման աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը վերաբերող հարցեր:
Արդյունքում որոշում է կայացվել` տասնօրյա կտրվածքով սահմանել յուրաքանչյուր ՋՕԸ-ին հատկացվող ջրային ռեսուրսի քանակը: Որոշվել է նաև ՋՕԸ-երի աշխատակիցների, համայնքների ղեկավարների, անհրաժեշտության դեպքում նաև մարզպետարանի աշխատակիցների մասնակցությամբ հսկողություն իրականացնել համապատասխան խմբաքանակով ջրամատակարարումն ապահովելու ուղղությամբ: Խորհրդակցությանը քննարկվել են նաև խորքային հորերի շահագործմանը վերաբերող հարցեր:
Ամփոփելով խորհրդակցությունը` մարզպետ Ա. Ղահրամանյանը կոչ է արել համատեղ ուժերով անել հնարավորը` գյուղացուն ոռոգման ջրով ապահովելու համար: