Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի կունենա Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ցուցադրություն
08.05.2014
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը սիրով հրավիրում է արմավիրցիներին և Արմավիրի մարզի բնակիչներին այցելել «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը. ֆինանսներ բոլորի համար» ցուցահանդեսին:
Ցուցահանդեսում ներկայացված են հայկական հին մետաղադրամները և թղթադրամները, ֆինանսական և բանկային համակարգի զարգացման պատմությունը, ժամանակակից հայկական թղթադրամները և հուշադրամները, ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ նյութեր:
Ցուցահանդեսը գործելու է մայիսի 13-18-ը, Արմավիրի մարզպետարանի շենքում (ք. Արմավիր, Աբովյան 71), ժամը 10:00-17:00-ը:
Մուտքն ազատ է: