Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հաղթական տոներին նվիրված միջոցառում Վարդան Բախշյանի անվան կրթօջախում

08.05.2014

Այսօր ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մասնակցեց Արմավիր քաղաքի Վարդան Բախշյանի անունը կրող թիվ 2 հիմնական դպրոցում կազմակերպված միջոցառմանը` նվիրված մայիսյան հաղթական տոներին: Կրթօջախի սաները փայուն կերպով ներկայացրեցին հայ ժողովրդի պատմության հերոսական էջերը` սկսած Հայկ նահապետից, Ավարայրի ճակատամարտից մինչև Հայրենական Մեծ պատերազմ ու Սարդարապատի հերոսամարտ: Ցերեկույթը հագեցած էր ասմունքով, երգով ու երաժշտությամբ:

Ներկաներին ուղղված իր շնարհավորանքի խոսքում մարզպետ Ա.Ղահրամանյանը մասնավորապես նշեց.
<<Հարգելի մանկավարժներ, ծնողներ, սիրելի երեխաներ, համոզվեցինք, որ նման սերունդ ունեցող ազգը հավերժ ապրելու իրավունք ունի: Ներկայացված միջոցառումը խոսում է այն մասին, որ մենք հզոր ենք, որ ոչինչ չի կարող խանգարել մեզ` մեր պայծառ ապագան կերտելու ճանապարհին: Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս հրաշալի տոնակատարության կապակցությամբ>>:

Շնորհավորանքի խոսքով հանդես եկավ նաև դպրոցի տնօրեն Գևորգ Առաքելյանը, ասելով.
<<Միշտ հիշեք, դավաճանություն է կռվի դաշտից փախչելը, բայց ավելի մեծ դավաճանություն է, երբ ստեղծած երկիրը պահպանելուց են փախչում: Ձեր գործն է սովորել, գիտելիք ձեռք բերել, որպեսզի կարողանաք արյունով, պատերազմներով ստեղծված հայրենիքը պատվով պահպանել>>:

Օրվա առթիվ դպրոցում բացվել էր ցուցահանդես, որում ներկայացված էին դպրոցի հմուտ ու շնորհալի սաների աշխատանքները` նկարչություն, գոբելեն, ասեղնագործություն և այլն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:58:53