Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ջանֆիդա համայնքում բացվեց Սուրբ Կարապետ եկեղեցին
10.05.2014
ՀՀ Արմավիրի մարզի Ջանֆիդա համայնքում այսօր տեղի ունեցավ նորակառույց Սուրբ Կարապետ եկեղեցու բացման արարողությունը, որին ներկա էին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, պետական այրեր, հոգևոր սպաասավորներ, արտերկրից ժամանած հյուրեր և մեծ թվով ջանֆիդեցիներ:
Սբ. Կարապետ եկեղեցին կառուցվել է Ջանֆիդա համայնքում ծնված, վերջին 20 տարիներին Ռուսատանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքում բնակվող Արթուր Կարապետյանի և նրա եղբայրների հովանավորությամբ:
Շնորհավորելով ներկաներին օրվա առթիվ և կարևորելով գյուղական բնակավայրերում հոգևոր կառույցների դերը՝ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշեց. <<Անհնար է չնկատել այն նվիրումը, որն ունի Արթուր Կարապետյանը դեպի իր ծննդավայրը, դեպի իր հայրենիքն ու ժոովուրդը: Մեր մարզի ողջ բնակչության անունից խորին երախտագիտություն ենք հայտնում Կարապետյաններին` այս հրաշալի հոգևոր տունը համայնքին նվիրելու համար: Թող Աստծո Աջը բոլորիս պահապան լինի…>>:
ՀՀ Արմավիրի մարզի Ջանֆիդա համայնքի բնակչության բարեկեցության բարելավմանն ուղղված սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման, համայնքում եկեղեցու կառուցման, ծիսական ավանդույթների ձևավորման ու հայ ժողովրդի հոգևոր արժեքների պահպանման գուրծում ունեցած ավանդի համար Արթուր Կարապետյանն արժանացավ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի պատվոգրին:
Սբ. Կարապետ եկեղեցու օծման արարողությունը կատարվեց Արմավիրի հոգևոր թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի, ՀՀ զինված ուժերի հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի գլխավորությամբ և Արմավիրի հոգևոր դասի մասնակցությամբ:
Օրվա առթիվ համայնքում կատարվեց նաև մատաղի օրհնություն և հյուրասիրություն: