Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ջանֆիդա համայնքում բացվեց Սուրբ Կարապետ եկեղեցին

10.05.2014

ՀՀ Արմավիրի մարզի Ջանֆիդա համայնքում այսօր տեղի ունեցավ նորակառույց Սուրբ Կարապետ եկեղեցու բացման արարողությունը, որին ներկա էին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, պետական այրեր, հոգևոր սպաասավորներ, արտերկրից ժամանած հյուրեր և մեծ թվով  ջանֆիդեցիներ:

Սբ. Կարապետ եկեղեցին կառուցվել է Ջանֆիդա համայնքում ծնված, վերջին 20 տարիներին Ռուսատանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքում բնակվող Արթուր Կարապետյանի և նրա եղբայրների հովանավորությամբ:

Շնորհավորելով ներկաներին օրվա առթիվ և կարևորելով գյուղական բնակավայրերում հոգևոր կառույցների դերը՝ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշեց. <<Անհնար է չնկատել այն նվիրումը, որն ունի Արթուր Կարապետյանը դեպի իր ծննդավայրը, դեպի իր հայրենիքն ու ժոովուրդը: Մեր մարզի ողջ բնակչության անունից խորին երախտագիտություն ենք հայտնում Կարապետյաններին` այս հրաշալի հոգևոր տունը համայնքին նվիրելու համար: Թող Աստծո Աջը բոլորիս պահապան լինի…>>:

ՀՀ Արմավիրի մարզի Ջանֆիդա համայնքի բնակչության բարեկեցության բարելավմանն ուղղված սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման, համայնքում եկեղեցու կառուցման, ծիսական ավանդույթների ձևավորման ու հայ ժողովրդի հոգևոր արժեքների պահպանման գուրծում ունեցած ավանդի համար Արթուր Կարապետյանն արժանացավ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի  պատվոգրին:

Սբ. Կարապետ եկեղեցու օծման արարողությունը կատարվեց Արմավիրի հոգևոր թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի, ՀՀ զինված ուժերի հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի գլխավորությամբ և Արմավիրի հոգևոր դասի մասնակցությամբ:
Օրվա առթիվ համայնքում կատարվեց նաև մատաղի օրհնություն և հյուրասիրություն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:58:53