Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն ընդունեց Ռուսաստանի Դաշնությունից ժամանած պատվիրակությանը

13.05.2014

Այսօր ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ընդունեց Ռուսաստանի Դաշնության Ռոստովի շրջանի Շախտի քաղաքից ժամանած պատվիրակությանը, որը գլխավորում էր քաղաքապետ Ստանիսլավով Դենիս Իվանովիչը: Հանդիպմանը ներկա էին փոխմարզպետներ Լարիսա Մուրադյանը, Մովսես Քարտաշյանը, Դավիթ Սամսոնյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը, Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը:

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ողջունեց հյուրերի այցը` բարձր գնահատելով հայ-ռուսական համագործակցությունը: Ներկայացնելով մարզի հիմնական առանձնահատկություններն ու ներուժը՝ նա պատրաստակամություն հայտնեց կյանքի կոչել նոր ծրագրեր, գաղափարներ` կողմերի միջև ձևավորված բարեկամությունը ամրապնդելու նպատակով:

Շնորհակալություն հայտնելով մարզպետին ջերմ ընդունելության համար` պատվիրակության անդամները վստահեցրեցին, որ իրենք նույնպես պատրաստ են երկու ժողովուրդների միջև ստեղծված հարաբերությունները պահպանել և ավելի արդյունավետ դարձնել:

Նշենք, որ մինչ մարզպետարան այցելելը, պատվիրակությունը եղել է Արմավիրի քաղաքապետարանում: Երկու քաղաքների միջև բարեկամական-եղբայրական համաձայնագիր է կնքվել, որից հետո քաղաքապետ Ռ. Խլղաթյանի ուղեկցությամբ պատվիրակությունը ծաղիկներ է խոնարհել Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան հերոսամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձաններին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 17:02:10