Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը մի շարք մասնագիտությունների գծով կազմակերպում է նպատակային ընդունելություն
24.05.2014
Համաձայն ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի 99-րդ կետի՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը կազմակերպում է «Անասնաբուժություն», «Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն», «Ագրոնոմիա», «Բույսերի պաշտպանություն», «Գյուղատնտեսական մշակաբույսերի սելեկցիա և գենետիկա», «Անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում», «Ագրոէկոլոգիա», «Անասնաբուծություն» մասնագիտությունների գծով հատկացված անվճար տեղերի մինչև 50 տոկոսի չափով նպատակային ընդունելություն՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ՀՀ մարզպետարանների կողմից ներկայացված հայտերի հիման վրա:
Ցանկացողները համապատասխան հայտեր կարող են ներկայացնել ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչություն:
Հասցե՝ ՀՀ Արմավիրի մարզ, քաղաք Արմավիրի, Աբովյան 71.
Հեռախոսահամար՝ (0237) 2 38 50