Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դանիայում և Նորվեգիայում ՀՀ դեսպանի շնորհակալական նամակը` մարզպետ Ա. Ղահրամանյանին

06.06.2014



Ինչպես արդեն տեղեկացրել էինք ` ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի գլխավորած պատվիրակությունը Դանիայի թագավորությունում Հայաստանի դեսպանատան հրավերով 2014 թվականի ապրիլի 24-27-ը գտնվել է Դանիայի Թագավորության Օդերի համայնքի Գյուլլինգ ավանում` Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ կայանալիք հիշատակի միջոցառմանը և հայ ազգի մեծագույն բարեկամ Կարեն Եփփեի հիշատակին նվիրված խաչքարի բացման արարողությանը մասնակցելու համար:

Կարեն Եփփեի հիշատակին նվիրված խաչքարը Դանիայի Թագավորության Օդերի համայնքի Գյուլլինգ ավանում տեղադրվել է ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի անմիջական նախաձեռնությամբ և աջակցությամբ, որի համար էլ Դանիայում և Նորվեգիայում ՀՀ Դեսպան Հրաչյա Աղաջանյանը շնորհակալական նամակ է հղել մարզպետ Աշոտ Ղահրամանյանին, որում ասված է.

<<Հարգելի պարոն Ղահրամանյան,
Թեև Դանիայում և Նորվեգիայում ՀՀ դեսպանությունը բազմիցս արդեն առիթ ունեցավ Ձեզ անձամբ հայտնելու մեր գոհունակությունը և հավաստել անկեղծ մեր երախտագիտությունը, մեկ անգամ ևս ցանկանում ենք Ձեզ հղել շնորհակալական մեր խոսքերը և հիացմունքն այն գործի համար, որ Դուք, որպես հայրենասեր, հանձն առաք կատարել:

Հայ-դանիական կապերի իրական շարժիչ ուժը հենց այսօրինակ նախաձեռնություններն են, և մենք կարևոր ենք համարում հարգանքի տուրքի մատուցումը այն մարդկանց, որոնք իրենց անվերապահորեն և անշահախնդիր նվիրվել են մեր ազգի զավակների փրկությանը:
Խաչքարի տեղադրումը Կարեն Յեփփեի հուշաքարի մոտ Գյուլինգում շատ մեծ իրադարձություն էր բոլորիս համար: Վստահ ենք` այն նոր խթան կհանդիսանա և հայ-դանիական հարաբերությունների խորացման համար, և մեզ ավելի ամուր կկապի մեր անցյալի հետ, որով էլ կկառուցենք մեր ներկան և ապագան` ի նպաստ յուրաքանչյուր հայորդու:

Ուրախ ենք, որ ունենք Ձեզ նման վստահելի և պատրաստակամ գործընկեր և շնորհակալ ենք արդյունավետ համագործակցության համար:
Ընդունեք հարգանքիս խորին հավաստիքը>>:

Հրաչյա Աղաջանյան
Դանիայում և Նորվեգիայում ՀՀ Դեսպան

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28