Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Պարգևատրումներ՝ Բելառուսի Հանարապետության ազատագրման 70-ամյակի կապակցությամբ
12.06.2014
Այսօր ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի մոտ տեղի ունեցած ընդունելությանը Հայաստանում Բելառուսի Հանարապետության արտակարգ և լիազոր դեսպան Ստեփան Սուխորենկոն ֆաշիստական Գերմանիայից Բելառուսի Հանարապետության ազատագրման 70-ամյակի կապակցությամբ հոբելյանական մեդալներով պարգևատրեց Արմավիրի մարզը ներկայացնող թվով 20 վետարանների, ովքեր մասնակցություն են ունեցել ֆաշիստական Գերմանիայի դեմ մղվող ազատագրական մարտերին:
Հայաստանում Բելառուսի Հանարապետության արտակարգ և լիազոր դեսպան Ստեփան Սուխորենկոն շնորհակալություն հայտնեց վետերաններին Բելառուսի Հանարապետության ազատագրման պայքարին մասնակցելու համար՝ նրանց մաղթելով հոգու ամրություն և քաջառողջություն: <<Մեր պետության համար այս տարին հոբելյանական է, քանի որ մենք տոնում ենք մեզ համար ամենակարևոր տոնը: Այդ կապակցությամբ խոնարհվում ենք Բելառուսի Հանարապետության ազատագրման համար նահատակվածների հիշատակի առջև և մեր հարգանքն ենք հայտնում ողջ մնացածներին>>,- իր խոսքում ընդգծեց դեսպանը:
Շնորհակալություն հայտնելով դեսպան Ստեփան Սուխորենկոյին վետերաններին այցելելու և նրանց հանդեպ համապատասխան վերաբերմունք ցուցաբերելու համար՝ մարզպետ Աշոտ Ղահրամանյանն իր հերթին շնորհավորեց Բելառուսի Հանրապետությանը հոբելյանական տոնի կապակցությամբ՝ մաղթելով անամպ երկինք և արևշատություն:
Հանդիպումն ամփոփվեց տոնական հյուրասիրությամբ: