Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այցելեց համայնքներ

20.06.2014

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանի ուղեկցությամբ այցելեց մի շարք համայնքներ, եղավ այգեգործությամբ և բանջարբոստանային կուլտուրաների մշակությամբ զբաղվող մեծ թվով գյուղացիական տնտեսություններում: Մարզպետը շրջայցի ընթացքում ծանոթացավ սպասվող բերքի ծավալին, հետաքրքրվեց իրացման հետ կապված հարցերով, ինչպես նաև գյուղացիներին հուզող խնդիրներով:

Հողի մշակներն, ընդհանուր առմամբ, գոհ էին սպասվող բերքից: Ըստ նրանց՝ իրացման հետ կապված խոչընդոտներ հիմնականում չեն ունենում: Գյուղացիներին մասնավորապես մտահոգում էր ոռոգման ջրի հարցը, որը կարող է լուրջ վնաս հասցնել իրենց տնտեսություններին:

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը փարատեց նրանց մտահոգությունը՝ տեղեկացնելով, որ կառավարության աջակցությամբ սեղմ ժամկետում մարզում շուրջ 115 խորքային հոր է գործարկվելու, որն էլ կօգնի ջրաշրջանառության հնարավորինս արդյունավետ իրականացմանը և վստահեցրեց, որ խնդրի կարգավորումը գտնվում է ոլորտի պատասխանատուների ամենօրյա ուշադրության կենտրոնում:

Մարզպետը գյուղացիների հետ զրույցում անդրադարձավ նաև բերքի իրացմանն առնչվող հարցերին՝ ներկայացնելով մարզում գյուղմթերքի վերամշակմամբ և արտահանմամբ զբաղվող ընկերությունների պահանջարկը:

<<Գիտեք, որ գարնանը Արմավիրի մարզը ցրտահարություններից լուրջ վնաս կրեց. շուրջ 45-50 հազար տոննա միայն ծիրանի կորուստ ունեցանք: Պտղի կորուստը փորձեցինք վերականգնել բանջարբոստանային կուլտուրաների մշակությամբ, և այսօր մարզում նախորդ տարվա համեմատությամբ  2000 հեկտարից ավել հողատարածք է մշակվում: Այն մեզ հնարավորություն կտա վերականգնելու պտղի առումով ունեցած վնասը և ունենաելու գյուղմթերքի բավականին բարձր բերք>>,- ասաց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը՝ միաժամանակ վստահեցնելով, որ գյուղացին այս տարի բերքի իրացման խնդիր չի ունենա:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 17:02:10