Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Խորքային հորի գործարկում՝ Սարդարապատ համայնքում
11.07.2014
Ընդառաջ գնալով Սարդարապատ համայնքի մի խումբ բնակիչների խնդրանքին` ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի անմիջական նախաձեռնությամբ և Արաքս ՋՕԸ-ի տնօրինության աջակցությամբ համայնքում այսօր գործարկվեց վերջին երեք տարիներին չգործող խորքային հորը, որն այսուհետ ոռոգման ջրով կապահովի շուրջ 40 հեկտար հողատարածք:
Կարևորելով Սարդարապատ համայնքում խորքային հորի գործարկման անհրաժեշտությունը, մարզպետը նկատեց, որ այն զգալիորեն կթեթևացնի մի խումբ գյուղացիների հոգսերը՝ օգնելով նրանց ժամանակին իրականացնելու իրենց տնտեսությունների ոռոգումը և համոզված լինելու, որ աճեցրած բերքը չի չորանա ու նպատակին կծառայի:
Նա իր խոսքում անդրադարձավ նաև Կառավարության աջակցությամբ մարզում շուրջ 115 խորքային հորերի գործարկման ընթացքին՝ նշելով, որ 40-ի գործարկումն արդեն իրականացվել է: