Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն այցելեց Գայ համայնքում բացված պտուղ-բանջարեղենի մեծածախ շուկա

12.07.2014

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր այցելեց Գայ համայնքում բացված պտուղ-բանջարեղենի մեծածախ շուկա, որտեղ մարզի գյուղացիական տնտեսություններն իրենց բերքն ու բարիքն իրացնում են հարմարավետ և անվճար պայմաններում:

Մարզպետը շրջեց շուկայում, ծանոթացավ ստեղծված պայմաններին և դրանց բարելավմանն ուղղված նախատեսվող աշխատանքներին, ապա նաև զրուցեց գյուղացիների հետ, որոնք իրեց գոհունակությունը հայտնեցին ընձեռված հնարավորության համար, որը նրանց զերծ է պահում լրացուցիչ ծախսեր իրականացնելուց և անցանկալի քաշքշուկներից:

Գյուղացիների հետ ունեցած զրույցի ընթացքում մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ընդգծեց, որ նմանօրինակ ձեռնարկները ևս մաս են կազմում պետության կողմից որդեգրած քաղաքականության, որի առանցքային նպատակներից է հանդիսանում նաև գյուղացուն աջակցելը, նրա հոգսը հնարավորինս թեթևացնելը: Նա վստահեցրեց, որ շուկայում ստեղծված պայմանները դեռ ավելի կբարելավվեն, իսկ գյուղացին առանց խոչընդոտների կշարունակի իրացնել իր բերքը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 17:02:10