Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Ա. Ղահրամանյանը շարունակում է ծանոթանալ մարզում մեկնարկած շինաշխատանքներին
18.07.2014
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր Վաղարշապատի տարածաշրջանում ծանոթացավ մի շարք դպրոցներում մարզի հրատապ խնդիրների լուծման ծրագրի հինգերորդ փուլով իրականացվող շինարարական աշխատանքներին:
Մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Կարինե Դանիելյանի և համապատասխան հաստատություններում շինարարություն իրականացնող կազմակերպությունների պատասխանատուների ուղեկցությամբ մարզպետն այցելեց Վաղարշապատի թիվ 2 հատուկ օժանդակ դպրոց, եղավ թիվ 9 և 11 հիմնական, ապա նաև Տարոնիկ և Գեղակերտ համայնքների միջնակարգ դպրոցներում:
ՀՀ մարզերի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար Կառավարության կողմից Արմավիրի մարզին հատկացված դրամական միջոցներից 41 մլն 400 հազար դրամ տրամադրվել է Վաղարշապատի թիվ 2 հատուկ օժանդակ դպրոցի վերանորոգման համար, 43 մլն 987 հազարական դրամ թիվ 9 և 11 հիմնական դպրոցների տանիքի փոխման, 36 մլն 225 հազար դրամ Տարոնիկ համայնքի միջնակարգ դպրոցի ընդհանուր վերանորոգման և 41 մլն 400 հազար դրամ էլ Գեղակերտ համայնքի միջնակարգ դպրոցի լոկալ ջեռուցման համակարգի կառուցման նպատակով:
Շրջելով վերը նշված կրթական հաստատություններում՝ մարզպետը ծանոթացավ շինարարական աշխատանքների ընթացքին և դրանք ընդհանուր առմամբ դրական գնահատեց ՝ որոկական սահմանված չափանիներին համապատասխան իրականացնելու և նախանշված ժամկետներում ավարտին հասցնելու տեսանկյունից: