Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի ունեցավ <<Լավագույնն իր ոլորտում>> մրցանակաբաշխությունը
18.07.2014
ՀՀ Արմավիրի մարզպետարանում այսօր ամփոփվեցին «Լավագույնն իր ոլորտում» մրցանակաբաշխության արդյունքները: Ամենամյա դարձած մրցույթը կազմակերպվում է Արմավիրի մարզպետարանի և «Արմավիրի մարզի երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից:
Այս տարի մրցույթում սահմանված էր 4 անվանակարգ` <<Տարվա լավագույն համայնք>>, <<Տարվա լավագույն համայնքային ծառայող>>, <<Մարզի համայնքների հետ տարվող աշխատանքներում ակտիվ մասնակցություն ցուցաբերած Տարվա լավագույն քաղաքացիական ծառայող >>, <<Տարվա լավագույն մշակութային-կրթական հաստատություն ունեցող համայնք>>:
<<Տարվա լավագույն համայնք>> անվանակարգում հաղթող ճանաչվեցին՝ Նորակերտ, Աղավնատուն և Նոր Կեսարիա գյուղական համայնքները:
<<Տարվա լավագույն համայնքային ծառայող>> անվանակարգում հաղթող ճանաչվեցին՝ Սարդարապատի, Արշալույսի և Զարթոնքի գյուղապետարանների աշխատակազմերի քարտուղարները:
<<Մարզի համայնքների հետ տարվող աշխատանքներում ակտիվ մասնակցություն ցուցաբերած Տարվա լավագույն քաղաքացիական ծառայող>> անվանակարգում հաղթող ճանաչվեցին՝ ՀՀ արմավիրի մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության տեղական ինքնակառավարման և համայնքային ծառայության հարցերի բաժնի գլխավոր մասնագետ Գևորգ Գևորգյանը, իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետ Լիաննա Հրությունյանը և ներքին աուդիտի բաժնի պետ Արայիկ Հակոբյանը:
<<Տարվա լավագույն մշակութային-կրթական հաստատություն ունեցող համայնք>> անվանակարգում հաղթող ճանաչվեցին՝ Մրգաշատ, Արմավիրի տարածաշրջանի Արաքս և Դալարիկ գյուղական համայնքները:
Մրցույթում հաղթողները պատվոգրեր և նվերներ ստացան մարզպետ Աշոտ Ղահրամանյանի կողմից: Շնորհավորելով մրցանակակիրներին՝ մարզպետը նրանց մաղթեց նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ իրենց բնագավառներում: Մրցանակակիրներն էլ իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին մարզպետին և մարզպետարանի աշխատակազմին` իրենց աշխատանքը նկատելու և գնահատելու համար` հավաստիացնելով, որ այսուհետ կանեն ավելին` արդարացնելու իրենց հանդեպ դրսևորած վստահությունը: