Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Ա. Ղահրամանյանը Շենիկ համայնքում ծանաոթացավ ոռոգման ջրի առնչությամբ գյուղացիների բարձրացրած բողոքին

25.07.2014

Շենիկ գյուղական համայնքն Արմավիրի մարզի գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող այն համայնքներից է, որտեղ ոռոգման նորմերը բարձր են նորմատիվայինից առնվազն 1.5-2.0 անգամ: Նշված խնդրին Շենիկում այս տարի գումարվել է ևս մեկը՝ պայմանավորված ոռոգման ջրի սակավությամբ, որն անդրադառնում է համայնքում հիմնականում մշակվող առվույտի բերքատվության վրա:

Ըստ համայնքի ղեկավար Կորյուն Մինասյանի՝ խնդիրն այս աստիճան չէր սրվի, եթե վանասատու միջատները գարնանը գրեթե ամբողջությամբ չվնասեին առվույտի շուրջ 650 հա ցանքատարածությունները և այդ պատճառով չհետաձգվեր առաջին բերքահավաքը, որը կատարվել է նախատեսված ժամանակահատվածից ավելի քան մեկ ամիս ուշացումով՝ հունիսի առաջին 10-օրյակի փոխարեն՝ հուլիսի 15-20-ն ընկած ժամանակահատվածում:

Եվ այժմ գյուղացու պահանջն է մինչև երկրորդ բերքահավաքը 1-2 անգամ լիարժեք ոռոգել առվույտի ցանքատարածությունները՝ կրած վնասը վերականգնելու  և կատարած ծախսերը հոգալու համար:

Լսելով շենիկցիների բողոքը՝ մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ընդգծեց, որ սակավաջուր համարվող այս տարում համատեղ ուժերով պետք է անել ամեն ինչ, որպեսզի ոռոգման շրջանը պատվով հաղթահարվի: Նա իր խոսքում նշեց, որ ջրաշրջանառության արդյունավետ կազմակերպման և ընթացիկ խնդիրների կարգավորման նպատակով ՀՀ կառավարության որոշմամաբ 550 մլն դրամ է հատկացվել Արմավիրի մարզում շուրջ 115 խորքային հոր վերագործարկելու նպատակով, ինչն էլ, ըստ մարզպետի, հնարավորինս մեղմել է լարվածությունը:

Շենիկցիների հետ մարզպետի հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց համայնքին հատկացվող ջրաքանակը հնարավորինս օպտիմալ օգտագործելու և խնդրին ըմբռնումով մոտենալու վերաբերյալ:

Շենիկ համայնքի ոռոգելի հողատարածքներում ստեղծված իրավիճակին տեղում ծանոթանալու և բարձրացված խնդրի վերաբերյալ առավել ամբողջական պատկերացում կազմելու նպատակով մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հանձնարարությամբ մարզպետարանի ոլորտը ներկայացնող պաշտոնյաներն այժմ գույքագրում են կատարում համապատասխան հողատարածքներում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 17:02:10