Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքի տոնավաճառ՝ Արմավիր քաղաքում

30.07.2014

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության նախաձեռնությամբ Արմավիր քաղաքի մշակույթի տանն այսօր անցկացվեց աշխատանքի տոնավաճառ, որի նպատակը գործատուի և աշխատանք փնտրողի անմիջական հաղորդակցման միջոցով աշխատանք փնտրողի կայուն զբաղվածության և գործատուի մոտ առկա թափուր աշխատատեղի արդյունավետ համալրման ապահովումն է:

Աշխատանքի տոնավաճառի բացմանը ներկա էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանը, մարզպետարանի և նախարարության պատասխանատու պաշտոնյաներ:

Ողջունելով աշխատանքի տոնավաճառի կազմակերպման գաղափարը՝ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մասնավորապես նշեց, որ այն իր նպաստը կբերի աշխատանք փնտրողներին՝ նրանց հնարավորություն տալով գործատուների հետ անմիջական շփման պայմաններում գտնել համապատասխան աշխատատեղ, և ինչ-որ չափով մարզում կկրճատի գործազուրկների թիվը:

Ընդգծելով նմանօրինակ տոնավաճառների իրականացման կարևորությունը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանը նշեց, որ նման պայմաններում գործատուն և աշխատանք փնտրողը հնարավորություն են ունենում միմյանց հետ հաղորդակցվել, ծանոթանալ աշխատանքի բնույթին, իսկ եթե աշխատանք փնտրողը չի գտնում իրեն հարմար աշխատանք կամ չունի անհրաժեշտ հմտություններ և աշխատանքային փորձ, ապա կարող է մասնակցել զբաղվածության պետական գործակալության կողմից կազմակերպվող վերապատրաստման ծրագրերին և ապահովվել համապատասխան աշխատանքով:

Տոնավաճառին մասնակցում էին մարզի 26 գործատուներ, որոնք աշխատանք փնտրողներին առաջարկում էին 35 առկա աշխատատեղեր: Իսկ այն գործատուները, որոնք ակտիվ համագործակցություն էին ունեցել Արմավիրի զբաղվածության տարածքային կենտրոնի հետ՝  զբաղվածության պետական գործակալության կողմից արժանացան շնորհակալագրերի:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28