Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը մի շարք մասնագիտությունների գծով կազմակերպում է նպատակային ընդունելություն

11.08.2014

Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2014 թվականի հուլիսի 31-ի N 780/Ա-Ք և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի 2014 թվականի օգոստոսի 4-ի N 1963/Ծ-4 հրամանների` Արմավիրի մարզին հատկացվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հեռակա ուսուցման 2014 թվականի նպատակային ընդունելության 11 տեղ հետևյալ մասնագիտությունների գծով` «Ագրոնոմիա», «Բույսերի պաշտպանություն», «Անասնաբուծություն», «Ագրոէկոլոգիա», «Խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն», «Պահածոյացման և սննդախտանյութերի տեխնոլոգիա», «Ապահովագրական գործ /ագրոպարենային համակարգի/», «Ագրոպարենային համակարգի հաշվապահական հաշվառում և աուդիտ», «Փոխադրումների կազմակերպումն ու կառավարումն ագրոպարենային համակարգում», «Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում», «Ագրոբիզնես և շուկայաբանություն»:

Նպատակային ընդունելությունը կազմակերպվում է մարզպետարանների ուղեգրերի հիման վրա` ՀՀ գյուղատնտեսության նախարարության գործուղմամբ:
Նշված մասնագիտություններով նպատակային ընդունելությունը կազմակերպելու համար խնդրվում է մինչև 2014 թվականի սեպտեմբերի 26-ը ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ներկայացնել համապատասխան ուղեգրերը:

Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են 2014 թվականի օգոստոսի 10-ից մինչև հոկտեմբերի 1-ը: Մանրամասն տեղեկատվություն ստանալու համար դիմել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հեռակա ուսուցման դեպարտամենտ /ք. Երեւան, Տերյան 74, 430 սենյակ, հեռ.010 56 23 25/ կամ ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչություն /ՀՀ Արմավիրի մարզ, քաղաք Արմավիր, Աբովյան 71, հեռ. 0237/ 2 38 50 /:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:49:15