Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ կիրականացվի Գյուղատնտեսական համատարած հաշվառում

15.08.2014

ՀՀ Արմավիրի մարզպետարանում այսօր տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում 2014 թվականի Գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստման եւ անցկացման Արմավիրի մարզային հանձնաժողովի նիստը, որին մասնակցում էին Արմավիրի մարզպետ, ՀՀ 2014 թվականի Գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստման եւ անցկացման Արմավիրի մարզային հանձնաժողովի նախագահ Աշոտ Ղահրամանյանը, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը, համապատասխան հանձնաժողովի անդամներ, մարզի քաղաքային ու գյուղական համայնքների ղեկավարներ:

Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ս. Մնացականյանը տեղեկացրեց, որ Հայաստանում առաջին անգամ է կազմակերպվում Գյուղատնտեսական համատարած հաշվառում(ԳՀՀ) : Նա անդրադարձավ ԳՀՀ-ի նպատակին, նշանակությանը, հիմնական առավելություններին եւ այդ գործընթացում նախատեսվող հիմնական միջոցառումներին եւ մանրամասն պարզաբանումներ տվեց իրականացվելիք գործընթացների վերաբերյալ: Նա նախնական տվյալներ ներկայացրեց նաեւ Արմավիրի մարզում ՀՀ 2014թվականի ԳՀՀ իրականացնելու աշխատանքների համար անհրաժեշտ ժամանակավոր անձնակազմի եւ աշխատասենյակների պահանջարկի, ինչպես նաև մարզի քաղաքների եւ խոշոր գյուղերի հասցեային տնտեսության կարգավորմանը. փողոցների, թաղամասերի անվանատախտակների առկայության իրավիճակին եւ շենքերի, շինությունների ու բնակարանների համարանիշների առկայության անհրաժեշտությանը:

Ընդգծելով մարդահամարի անցկացման համապետական նշանակությունն ու կարևորությունը` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշեց, որ մարզային հանձնաժողովը և մարզի համայնքապետերը պետք է ամենայն պատասխանատվությամբ կատարեն աշխատանքները, որոնք լինելու են իր անմիջական հսկողության ներքո: Մարզպետն իր խոսքում կարևորեց հանձնաժողովականների և համայնքապետերի համբերատար ու համակարգված աշխատանքը և կոչ արեց նրանց միաժամանակ ապահովել բնակչության պատշաճ իրազեկումն ու համապատասխան աշխատակիցների ներգրավվումը առաջիկայում նախատեսվող գործընթացներում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:58:53