Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հերթական խորքային հորը գործարկվեց ՀՀ Արմավիրի մարզի Մայիսյան համայնքում
21.08.2014
Այսօր ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մասնակցեց մարզի Մայիսյան համայնքում խորքային հորի բացման արարողությանը: Նրա տեղեկացմամբ, 2014 թվականի հրատապ խնդիրներին հատկացված գումարից մոտ 68 միլիոն դրամ է հատկացվել երկու խորքային հոր հորատելու համար (երկրորդը լինելու է Եղեգնուտ համայնքում): Դեռ ավելին, հորի ջրթողությունը սպասվածից բարձր է . մոտավորապես 60-65 լիտր: Այսուհետ այն մշտապես ջրով կապահովի 40-50 հա հողատարածք:
Գյուղացիներն իրենց խորին շնորհակալությունն ու երախտագիտությունը հայտնեցին մարզպետ Ա. Ղահրամանյանին` ոգեշնչված լինելով, որ այսուհետ էլ ավելի եռանդով կաշխատեն և կընդլայնեն մշակելի հողատարածքները:
Հավելենք, որ նույն համայնքում վերջին ամիսներին վերաշահագործվել է նաև նախկինում եղած խորքային հորը: