Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինին
21.08.2014
Այսօր ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ընդունեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Իվան Վոլինկինին և Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոյին: Հանդիպմանը ներկա էին Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Յուրի Մանվելյանը և գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը:
Հանդիպման հիմնական նպատակն էր` քննարկել հայ-ռուսական առևտրային հարաբերությունները, պայմանավորվածություն ձեռք բերել ՀՀ-ից արտահանվող գյուղմթերքի ծավալն ընդլայնելու վերաբերյալ` խթանելով երկկողմ տնտեսական կապերի զարգացմանը:
Ողջունելով հյուրերի այցը`մարզպետ Ա. Ղահրամանյանը կարևորեց հանդիպման նշանակությունը` հույս հայտնելով, որ համագործակցության արդյունքում երկու տնտեսություներն էլ նկատելի առաջընթաց կունենան տնտեսական ոլորտում:
ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը նույնպես բարձր գնահատեց կողմերի միջև առկա փոխհարաբերությունները, պատրաստակամություն հայտնելով հնարավորինս աջակցել` նպաստելու դրանց ընդլայնմանն ու հետագա զարգացմանը: