Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ներկա գտնվեց Գետաշեն համայնքի դպրոցում կազմակերպված միջոցառմանը

21.08.2014

Չնայած ամառային արձակուրդը դեռ ընթացքի մեջ է, ՀՀ Արմավիրի մարզի Գետաշեն համայնքի դպրոցում այսօր աշխուժություն էր տիրում: Առիթները շատ էին . վերջին ժամանակներում վերանորոգվել է դպրոցի տանիքը, պատուհանները փոխարինվել են նորերով, շենքը գազաֆիկացվել է, բարեկարգվել են գյուղի ճանապարհները, համայնքում տեղադրվել է հակակարկտային կայան: Այս ամենից զատ, Իրանի Հայ Մշակութային <<Արարատ>> կազմակերպության հիմնադրման և գործունեության 70-ամյակին նվիրված միջոցառումների շարքում կրթօջախում վերանորոգվել է երկու դասասենյակ, ինչի կապակցությամբ Իրանից տասը սկաուտ է ժամանել Հայաստան: Այս ամենն իր մեջ ամփոփեց կրթօջախի սաների կողմից պատրաստված ցերեկույթը, որին իր մասնակցությունն ունեցավ ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:

Նա ողջունեց ներկաներին` նրանց մաղթելով նորանոր հաջողություններ իրականացվելիք աշխատանքներում: Մարզպետը կարևորեց նման համագործակցությունները և ցանկացավ, որ այսուհետ տոներ կազմակերպելու առիթները ավելի շատ լինեն:

Շնորհակալական խոսքով հանդես եկավ նաև դպրոցի տնօրեն Գևորգ Մուքոյանը, ով իր երախտագիտությունը հայտնեց կատարված աշխատանքների համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:58:53