Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Եվս մեկ խորքային հոր գործարկվեց ՀՀ Արմավիրի մարզում
29.08.2014
ՀՀ Արմավիրի մարզում խորքային հորերի թիվը շարունակում է աճել: Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր մասնակցեց Եղեգնուտ համայնքում խորքային հորի բացման արարողությանը: Նոր խորքային հորը իր հզորությամբ եզակի է և արտադրում է մոտավորապես 70 լ/վրկ ջուր: Այսուհետ այն մշտապես ջրով կապահովի մոտ 80 հա անջրդի մնացած վարելահողը:
Մարզպետ Ա. Ղահրամանյանը շնորհավորեց գյուղացիներին` նոր խորքային հոր ունենալու կապակցությամբ` մասնավորապես կարևոր համարելով ջրի արդյունավետ և նպատակային օգտագործումը, ինչը կնպաստի մշակելի հողատարածքի մեծացմանը և գյուղատնտեսության զարգացմանը:
Գյուղի բնակիչներն էլ իրենց շնորհակալությունը հայտնեցին` խոստանալով կարգապահորեն բաշխել ջուրը համագյուղացիների միջև և բարեխղճորեն մշակել հողատարածքը:
Հավելենք, որ 2014 թվականի հրատապ խնդիրներին հատկացված գումարից մոտ 68 միլիոն դրամ էր հատկացվել երկու խորքային հորի հորատմանը` Եղեգնուտ և Մայիսյան համայնքներում (վերջինս օրեր առաջ գործարկվեց):