Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ հերթական օգոստոսյան խորհրդակցությունը

29.08.2014

ՀՀ Արմավիրի մարզպետարանում այսօր տեղի ունեցավ մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը` մասնակցությամբ ՀՀ ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանի, մարզպետ Աշոտ Ղահրամանյանի, ՀՀ Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանի: Շնորհավորելով ներկաներին նոր ուսումնական տարվա կապակցությամբ՝ մարզպետը ցանկացավ նրանց ուժ, եռանդ, որպեսզի կարողանան իրենց գիտելիքները մատչելի ձևով փոխանցել աշակերտներին:

Այնուհետև զեկույցով հանդես եկավ ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը: Նա խոսեց 2013-2014 ուսումնական տարում կրթության բնագավառում իրականացված աշխատանքների, գրանցված արդյունքների և նույն ուսումնական տարվա հետագա անելիքների վերաբերյալ:

ՀՀ կառավարության կողմից հաստատված Հանրակրթության պետական չափորոշիչներին և հանրակրթության ոլորտում իրականացվող ծրագրերին անդրադարձավ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանը: Նա մանրամասն ներկայացրեց կատարվող փոփոխությունները` միառժամանակ պատասխանելով ներկաների կողմից բարձրացված հարցերին:

Խորհրդակցությունն ամփոփեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ով մատնանշելով ունեցած հաջողությունները, ձեռքբերումներն ու բացթողումները`խստագույնս նշեց, որ յուրաքանչյուր ոք պետք է ջանասիրաբար աշխատի իր խղճի մտոք, քանզի ողջ սերնդի կրթությունն ու դաստիարակությունը պայմանավորված է յուրաքանչյուրի կատարած աշխատանքով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:58:53