Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մեկնարկեց խաղողի մթերումը
06.09.2014
Այսօր ՀՀ Երևանի կոնյակի գործարանի (ԵԿԳ) Արմավիրի մասնաճյուղում մեկնարկեց խաղողի մթերումը, որին մասնակցում էին մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և ԵԿԳ գործադիր տնօրեն Արտակ Բարսեղյանը: Նրանք շրջեցին գործարանում, եղան լաբորատորիայում, որտեղ փորձաքննություն էր անցնում մթերվող բերքը:
Մարզպետի տեղեկացմամբ` այս տարի խաղողի բերքատվությունը բավականին բարձր է: Նախորդ տարվա 14 հազար տոննայի փոխարեն այս տարի ԵԿԳ Արմավիրի մասնաճյուղում նախատեսում են մթերել 17 հազար տոննա խաղող: Հիմնականում մթերում են խաղողի երկու տեսակ. գառան դմակ և ռացկատելի: Մթերվող բերքի 1 կիլոգրամի արժեքը սահմանվել է 150 ՀՀ դրամ:
Մարզպետը հույս հայտնեց, որ գյուղացիները ստացված բերքի մթերման և իրացման հետ կապված խնդիրներ չեն ունենա, քանի որ գործարանը պատրաստ է ընդունել բերքը: Նաև նշեց, որ նախապես խաղողագործների հետ պայմանագրեր են կնքվել և մթերման համար հստակ օրեր նշվել: