Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեկդարյա եկեղեցին իր շուրջ էր համախմբել բոլորին

12.09.2014

Այսօր ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը Բամբակաշատ համայնքում էր: Նշվում էր տեղի Սուրբ Աստվածածին եկեղեցու 100-ամյակը, որի կապակցությամբ համայնքի բնակիչ Լևոն Սոլկարյանի հովանավորությամբ բարեկարգվել են եկեղեցու և դպրոցի հարակից տարածքները, մանկապարտեզը, գյուղի մուտքի մոտ տեղադրվել է խաչ:

Միջոցառումների շարքը սկսվեց խաչի օծման արարողությամբ` հանդիսապետությամբ Հայ Առաքելական Եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի: Այնուհետև իրականացվեց խաչվառներով երթ դեպի եկեղեցի, որտեղ բակում տեղադրված երկու խաչքարերի օրհնությամբ սկսվեց պատարագը ,և ըստ եկեղեցու կանոնադրության`աղոթքով ու սուրբ մյուռոնով օծվեցին եկեղեցու խաչի չորս կողմերը:
Օրը նշանավոր էր նաև համայնքի փոքրիկների համար. համայնքապետի և բարերար Լևոն Սոլկարյանի համատեղ ջանքերով բացվեց վերանորոգված մանկապարտեզը:

Մարզպետ Ա.Ղահրամանյանը, շնորհավորելով ներկաներին, նշեց. <<Այսօր հրաշալի տոն է այս համայնքում. հոգևոր կառույցն իր շուրջն է համախմբել բոլորիս: Թող նրա ուժն ու զորությունը միշտ ուղեկից լինի մեզ: Շնորհակալ ենք բարերար Սոլկարյանին կատարած հայրենանվեր աշխատանքի համար: Թող նման մարդիկ շատ լինեն մեր հասարակության մեջ, նրա օրինակը թող վարակիչ լինի մյուսների համար, իսկ նման ազգանվեր գործերը` շարունակական: Շնորհավորում եմ նաև մեր փոքրիկներին` ցանկանալով նրանց անհոգ մանկություն, քանզի նրանք են մեր վառ ապագայի կերտողները>>:

ՀՀ Արմավիրի մարզի Բամբակաշատ համայնքի բնակչության բարեկեցության բարելավմանն ուղղված սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման, համայնքի 100-ամյա Սուրբ Աստվածածին եկեղեցու, ինչպես նաև մանկապարտեզի և դպրոցի հարակից տարածքների կառուցապատման, համայնքում ծիսական ավանդույթների ձևավորման ու հայ հոգևոր արժեքների պահպանման գործում ունեցած բարեգործական ավանդի համար Լևոն Սոլկարյանը արժանացավ ՀՀ Արմավիրի մարզպետի պատվոգրին: Նրան հանձնեցին նաև մի շարք այլ պատվոգրեր և հուշամեդալ, իսկ համայնքի ղեկավար Արբակ Եղիազարյանի կողմից արժանացավ ՀՀ Արմավիրի մարզի Բամբակաշատ համայնքի <<Պատվավոր քաղաքացի>> կոչմանը:

Օրվա առթիվ համայնքում կատարվեց նաև մատաղի օրհնություն և հյուրասիրություն: Հավելենք, որ երեկոյան համայնքի կրթօջախի մանկավարժական կոլեկտիվն ու աշակերտները Եղեռնի 100-ամյակին ընդառաջ նախաձեռնել են մոմավառության արարողություն` երթ դեպի եկեղեցի:
 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:58:53