Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզխորհրդի հերթական նիստը

24.09.2014

Այսօր տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզխորհրդի հերթական նիստը, որը վարեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Մարզխորհրդի նիստին մասնակցում էին մարզպետի տեղակալներ Լարիսա Մուրադյանը, Մովսես Քարտաշյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը:

Օրակարգային առաջին հարցի կապակցությամբ ՀՀ Արմավիրի մարզպետ Ա.Ղահրամանյանը մարզի խորհրդի նիստի մասնակիցների հաստատմանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի խորհրդի 2014 թվականի սեպտեմբերի 24-ի նիստի օրակարգը:

Օրակարգային երկրորդ հարցի կապակցությամբ ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Վարազդատ Մկրտչյանը սեպտեմբերի 1-ի դրությամբ ներկայացրեց համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ու համայնքներում աշխատավարձի պարտքերի մարման գործընթացը` տեղեկացնելով, որ հաշվետու ժամանակահատվածում մարզի համայնքների սեփական եկամուտների փաստացի մուտքերը նախատեսված 1301770,5 հազար դրամի դիմաց կազմել են 1074632,7 հազար դրամ, կատարողականը` 82,6 տոկոս:Հավաքագրման մակարդակը 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել է 4,1 տոկոսով:

Մարզպետ Ա.Ղահրամանյանը, անդրադառնալով ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Վ.Մկրտչյանի կողմից ներկայացված տեղեկատվությանը, 50 տոկոսից ցածր հավաքագրում ապահոված և աշխատավարձերի պարտքեր ունեցող ընդհանուր թվով 13 համայնքների/Առատաշեն,Արաքս/Էջմ/,Ծաղկալանջ,Հայթաղ,Գետաշեն,Վարդանաշեն,Լուկաշին,Մրգաշատ,Նալբանդյան,Նոր Արտագերս,Նորապատ,Ջրաշեն,Դալարիկ/ ղեկավարներին առաջարկեց՝ սեղմ ժամկետում ապահովել սեփական եկամուտների հավաքագրման բարձր ցուցանիշներ`դրանք հասցնելով 80 տոկոսի, ինչպես նաև աշխատանքներ իրականացնել 500 հազար դրամ և ավել պարտք ունեցող հարկատուների հետ օրենսդրությանը համապատասխան գործընթաց սկսելու ուղղությամբ` համագործակցելով ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի հետ և մեկամսյա ժամկետում տեղեկատվություն ներկայացնել մարզպետարան:

Օրակարգային հարցերի համապատասխանաբար քննարկման ու ամփոփման ավարտից հետո ՀՀ Արմավիրի մարզպետ Ա.Ղահրամանյանը մարզի խորհրդի նիստը հայտարարեց ավարտված:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:58:53