Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանի շնորհավորական ուղերձն Ուսուցչի տոնի առթիվ

05.10.2014

Սիրելի ուսուցիչներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ։
Գեղեցիկ ավանդույթի վերածված և պետականորեն նշվող այս տոնը վկայությունն է այն մեծարանքի, ընդգծված պատկառանքի ու հոգատար վերաբերմունքի, որ հայ ժողովուրդն ունեցել է դպրոցի և ուսուցչի հանդեպ:

Հարգելի մանկավարժներ, մեծ և անուրանալի է Ձեր վաստակը՝ մեր երկրի ապագա քաղաքացիների դաստիարակության ու կրթության գործում: Քանի որ հենց դպրոցում է ձևավորվում մարդու անհատականությունը, նախանշվում նրա հետագա կյանքի ուղին:

Գրերի գյուտից ի վեր հայ ժողովրդի կյանքում, դարեր շարունակ, հայապահպանության սուրբ գործը վստահվել է ուսուցչին: Եվ դարեր շարունակ հայ ուսուցիչը նոր սերնդին է փոխանցել ոչ միայն գիտելիքներ, այլեւ արմատավորել է սեր՝ հայրենիքի և ուսման նկատմամբ: Դուք բարությամբ ու համբերատարությամբ կրթում և դաստիարակում եք մատաղ սերնդին` փոխանցելով նաև Ձեր մեծ հոգու մի մասնիկը, ինչի համար երախտապարտ ենք Ձեզ:

Վստահ եղեք, որ Ձեր խնդիրները գտնվում են մեր պետության ու նրա ղեկավարության ուշադրության կենտրոնում, քանի որ կրթությունը հանդիսանում է Հայաստանի հանրապետության կենսագործունեության գերակա ուղղություններից մեկը:

Մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության` դարերի խորքից եկած կարևորագույն խնդիրը, որը միահյուսվել է մեր ազգային արժեքների պահպանման, մեր երկրի հեռանկարների ու ապագայի կերտման հետ, անքակտելիորեն կապված է Ձեզ հետ: Ժամանակակից աշխարհի հետ համընթաց քայլելու մեր կարողությունը հենց ձեր առաքելությունից է կախված, սիրելիՙ ուսուցիչներ:

Ուզում եմ երախտագիտորեն մաղթել ձեզ խաղաղություն, ոգու անսահման կորով, հավատի անսասանություն, ըստ արժանվույն գնահատված լինելու բավականություն, քաջառողջություն, ընտանեկան ու անձնական երջանկություն:

Շնորհավո՛ր տոնդ, ուսուցիչ: Խոնարհում քեզ և ամենայն բարիք:

ՀՀ Արմավիրի մարզպետ՝

Աշոտ Ղահրամանյան

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:58:53