Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Ա. Ղահրամանյանը Մրգաշատ համայնքում մասնակցեց Մաճառի տոնին

10.10.2014

Մրգաշատ համայնքը, չխախտելով տարիների ավանդույթը, հոկտեմբեր ամսի երկրորդ տասնօրյակում նշում է Մաճառի տոնը, որը խորհրդանշում է գյուղատնտեսական աշխատանքների բարեհջող ավարտը: Տոնը համայնքում նշանավորվում է առատ հյուրասիրությամբ, երգ ու պարով:

Տոնական օրը մրգաշատցիների, նրանց ուրախությունը կիսող հարյուրավոր հյուրերի հետ անցկացրեց նաև ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ով շնորհավորելով բոլորին համայնքի համար տոնական դարձած միջոցառման կապակցությամբ` նշեց. <<Հարգարժան մրգաշատցիներ, սիրելի ներկաներ, ավանդույթ դարձած Մաճառի տոնի առթիվ բոլորս հավաքվել ենք ուրախանալու, հպարտանալու մրգաշատցու ստեղծած բերք ու բարիքով, և գովաբանելու նրա աշխատանքը:
Ի ուրախություն բոլորիս, այս ծանր ժամանակահատվածում, սակավաջուր տարում մեր գյուղացին ջանք ու եռանդ է ներդրել և բարձր բերք է ստացել: Թող որ մեր գյուղացին իր ստեղծած բարիքը, քրտնաջան աշխատանքի արդյունքն ուրախությմաբ վայելի>>:

Այնուհետև մարզպետը համայնքապետ Գևորգ Դանիելյանի ուղեկցությամբ մոտեցավ համայնքի կենտրոնում բացված սեղաններին, համտեսեց մրգաշատցի հողագործի ստեղծած բարիքները և բարեմաղթանքի խոսքեր հղեց:

Տոնակատարությունը համայնքում կշարունակվի մինչ ուշ երեկո,իսկ տոնական բարձր տրամադրությունը կշարունակեն ապահովել Գուսան Հայկազունի խումբը և “Մրգաշատ” պարային անսամբլը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:58:53