Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Համագործկցության նոր ծրագրեր` ՀՀ Արմավիրի մարզի և ՉՀ Մորավսկի-Սիլեզյան երկրամասի միջև
20.10.2014
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի և Չեխիայի Հանրապետության Մորավսկի-Սիլեզյան երկրամասի միջև 2014 թվականի հունվարի 31-ին Չեխիայում ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում առողջապահության ոլորտում համագործակցության ընդլայնման նպատակով մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հրավերով Հայաստանում էր Չեխիայի Հանրապետության առողջապահության նախարարի խորհրդական Նորբերտ Սչելոնգի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին Արմավիրի բարեկամ-գործընկեր Մորավսկի-Սիլեզյան երկրամասի բժշկական հաստատությունների ղեկավարները:
Պատվիրակությունը մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ այցելել է Վաղարշապատի հիվանդանոց, ապա նաև Արմավիրի բժշկական կենտրոն, ծանոթացել շենքային պայմաններին, մատուցվող ծառայություններին և տարբեր ուղղություններով համագործակցության ծրագրեր առաջարկել:
Այդ համատեքստում Արմավիրի բժշկական կենտրոնի և Օպավայում Սիլեզյան հիվանդանոցի միջև ստորագրվել է փոխգործակցության համաձայնագիր, որը ենթադրում է ախտորոշիչ կենտրոնի բացում, միջհիվանդանոցային կապերի հաստատում, ինչպես նաև համատեղ այլ ծրագրերի իրականացում։
Չեխական կողմը վերահաստատել է նաև Վաղարշապատի հիվանդանոցի վերանորոգմանն աջակցելու նախնական պայմանավորվածությունը: